Մատչելիության հղումներ

Իրանի ղեկավարության փոփոխությունը կամ անկումը Իսրայելի հարձակումների նպատակներից չէ. Նեթանյահու


Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ղեկավարության փոփոխությունը կամ անկումը Իսրայելի հարձակումների նպատակներից չէ, սակայն կարող է լինել դրանց հետևանք։

«Իրանի ռեժիմի փոփոխության կամ նրա անկման հարցը, նախ և առաջ, Իրանի ժողովրդի գործն է։ Դրա փոխարեն ոչինչ գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով ես դա չեմ ներկայացրել որպես նպատակ։ Դա կարող է լինել հետևանք, բայց դա մեր հստակ կամ պաշտոնական նպատակներից չէ», - ասել է Նեթանյահուն Իսրայելի «Կան» հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Իսրայելը ունի բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ ոչնչացնելու Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, անկախ նրանից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանա մասնակցել այդ գործողությանը, թե՝ ոչ։

Նախօրեին Սպիտակ տունը նշել էր, որ Թրամփը առաջիկա երկու շաբաթում կորոշի՝ ներգրավվել այդ հարցում, թե՝ ոչ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG