Մատչելիության հղումներ

Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ը կներգրավվի Իսրայել-Իրան հակամարտության մեջ


Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի, թե արդյոք Միացյալ Նահանգները կներգրավվի Իսրայել-Իրան հակամարտության մեջ:

Արդեն մեկ շաբաթ է՝ Իսրայելն ու Իրանը շարունակում են արյունալի պատերազմը, մինչ աշխարհն սպասում է, թե ինչ կորոշի ԱՄՆ նախագահը պատերազմին Միացյալ Նահանգների ուղիղ մասնակցության վերաբերյալ:

Միացյալ Նահանգների նախագահը նախօրեին հայտարարել էր, որ պատերազմին ԱՄՆ ուղիղ մասնակցության մասով դեռ վերջնական որոշում չունի, սակայն պատրաստ են ամեն սցենարի:

«Ես պատկերացում ունեմ, թե ինչ անել, բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Կցանկանայի դա անել վերջին պահին, քանզի, գիտեք, որ … հատկապես պատերազմի ժամանակ, ամեն ինչ փոխվում է, մի ծայրահեղությունից մյուսը կարող է գնալ», - ասել էր Դոնալդ Թրամփը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG