Մոսկվան դատապարտում է Իրանի դեմ ԱՄՆ հարձակումը

Ռուսաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա։

«Ինքնիշխան պետության տարածքը հրթիռային և ռմբակոծության ենթարկելու անպատասխանատու որոշումը՝ անկախ նրանից, թե ինչ փաստարկներով է այն ներկայացվում, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում դադարեցնել ագրեսիան և ակտիվացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու համար », - պնդում է Մոսկվան։

Այսօր ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, թե մեկնում է ՌԴ՝ նախագահ Պուտինի հետ հանդիպման։