Իրանի արտգործնախարարը հայտարարել է, թե պատրաստվում է մեկնել Մոսկվա, որտեղ վաղը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ։
«Ռուսաստանը Իրանի բարեկամն է, մենք ռազմավարական գործընկերություն ունենք, միշտ խորհրդակցում ենք միմյանց հետ և համակարգում մեր դիրքորոշումները», - հասել է նա Թուրքիայում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Արաղչին երեկ մեկնել էր Ստամբուլ՝ Իսլամական կազմակերպության երկրների հավաքին մասնակցելու։
Հարցին, թե արդյոք Իրանը ծրագրում է պատասխան քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների դեմ կամ փակել Հորմուզի նեղուցը, Արաղչին հրաժարվել է մանրամասներ հաղորդել՝ միայն ասելով. «Մեզ համար կան բազմաթիվ տարբերակներ։ Եվ վերջ»։