«Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանը ասելու է «Զանգեզուրի միջանցքը» բացվեց». Փաշինյանը հորդորում է պատրաստ լինել դրան

Երբ բացվի իր կառավարության առաջ քաշած տարածաշրջանային ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկը», Ադրբեջանն ասելու է, թե բացվեց իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը», Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ պետք է պատրաստ լինել դրան:

«Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության (ներքո), իրանցն էլ ... և պարզեցումներ պետք է լինեն, և էդ պարզեցումները, որպեսզի կայուն, երկարատև լինի, պիտի փոխադարձաբար լինի, այսինքն շահագրռվածություն պետք է ունենանք և կունանք: Ընդորում, Իրանի իրադարձություններն այս ասածս ավելի էական և կարևոր են դարձնում»,- նշել է վարչապետը:

Նա նաև վստահեցրել է, թե «Խաղաղության խաչմերուկն» անպայման կյանքի է կոչվելու:

«Խաղաղության խաչմերուկը չի կարող չկատարվի, եթե մենք ճանապարհային նշանները կարողանանք կարդալ... բացառված է, որ դա տեղի չունենա, բացառվա՛ծ է», - պնդել է Նիկոլ Փաշինյանը: