Անհետ կորածների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան

Անհետ կորածների հարազատներn ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում, 19-ը հունիսի, 2025թ.

Անհետ կորածների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան:

«Համապատասխան կառույցի ներկայացուչի հետ ունցանք քննարկում: Փոխըմբռնման արդյունքում որոշեցինք գնալ համատեղ կոմպրոմիսի, մենք կդադարեցնեք ակիցան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ խոստացվել է հանդիպում, մեր բարձրացված հարցիին, մեր պահանջը իրագործվելու», - ասաց անհետ կորած զինծառայողի հարազատներից Արման Կիրակոսյանը:

Նրանք բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո, պահանջում, որ իրենց հետ հանդիպի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը:

«Մեզ պետք է լսել այն մարդուն, ով զբաղվելու է մեր անհետ կորած տղաների հարցերով, ով է այդ անձնավորոթյունը, թող գա, մենք կգնանք, մեր պագոնները չեն ընկնի», - «Ազատության» հետ զրույցում ասել է հավաքվածներից մեկը:

Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան