Կրեմլում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին. Պեսկով

Կրեմլում ուշադիր հետևում են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին, և պատրաստ են նրան՝ որպես ՌԴ քաղաքացու, տրամադրել անհրաժեշտ օգնություն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչը կապված է Ռուսաստանի քաղաքացու հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը։

«Անհրաժեշտության դեպքում, իհարկե, Ռուսաստանը պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը Սամվել Կարապետյանին», -շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը:

Գործարար Սամվել Կարապետյանը նախօրեին երկու ամսով կալանավորվել է: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ: Նրա փաստաբանները կալանքի որոշումն ապօրինի են որակում և դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով նրա երկամսյա կալանքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության դեմ». Երևանը դիմել է Մոսկվային