Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան:
«Մեզ պետք է լսել այն մարդուն, ով զբաղվելու է մեր անհետ կորած տղաների հարցերով, ով է այդ անձնավորոթյունը, թող գա, մենք կգնանք, մեր պագոնները չեն ընկնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց հավաքվածներից մեկը:
Նախօրեին անհետ կորածների հարազատները հայտարարեցին՝ պահանջում են, որ իրենց հետ հանդիպի ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը:
Նրանք բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո:
Վարչապետ Փաշինյանը, արձագանքելով անհետ կորած զինվորների հարազատների հնչեցրած մտահոգություններին, թե Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու, հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց»:
Հայաստանը շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ, իսկ 44-օրյա պատերազմից հետո՝ 191-ը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ