Իրանը հերքում է, թե թիրախավորել է Իսրայելի հիվանդանոցը

Իսրայելու գտնվող հիվանդանոցը, 19-ը հունիսի, 2025 թ.

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության առաքելությունը կտրականապես հերքել է պնդումը, թե հարվածել են իսրայելական հիվանդանոցին, հայտնում է Mehr գործակալությունը։

«Իրանն ամբողջությամբ հերքում է սիոնիստների կեղծ պնդումը՝ հիվանդանոցի թիրախավորման մասին», – ասվում է առաքելության հայտարարությունում։

Իրանի Իսլամական Հանրապետության ՄԱԿ-ում առաքելությունը նշել է՝ «Իրանի ինքնապաշտպանական միջոցառումները ճշգրիտ են և լիովին համահունչ են միջազգային իրավունքին՝ ուղղված միայն այն օբյեկտների դեմ, որոնք ուղղակիորեն մասնակցել կամ աջակցել են սիոնիստական ռեժիմի ապօրինի ագրեսիային»։

Նախօրեին հայտնի դարձավ, որ իրանական հրթիռներից մեկը հարվածել է երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքի հիվանդանոցին, կա մի քանի տասնյակ վիրավոր, հիվանդանոցը լրջորեն վնասվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրանում է Իսրայել - Իրան արյունալի պատերազմի մեկ շաբաթը