Իրանը հրթիռներով հարվածել է իսրայելական Բեեր Շեևային

Իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Բեր Շեևաին՝ պատճառելով վնասներ, հայտնում է Times of Israel-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ կա հինգ վիրավոր։

Բեր Շևայում իրանական հրթիռների հարվածի հետևանքով հրդեհներ են բռնկվել: Այրվել են մեքենաներ, վնաս են նաև մոտակա տները։

Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտնում է, որ գիշերը Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված չորս անօդաչու թռչող սարքեր են որսացել։

Մեկը խոցվել է Հայֆայի երկնքում, իսկ մյուս երեքը՝ Մեռյալ ծովի տարածքում։

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է որոշ որսացող սարքերի կադրեր։

Արդեն մեկ շաբաթ է՝ Իսրայելն ու Իրանը շարունակում են արյունալի պատերազմը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայել-Իրան հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում. թարմացվող