Լիբանանի պաշտոնական աղբյուրները հայտնում են երկրի հարավային շրջաններին Իսրայելի օդային հարվածի մասին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Իսրայելի իշխանությունները պնդում են, որ սպանել են «Հեզբոլա» խմբավորման ներկայացուցչին:
Չնայած «Հեզբոլա»-ի հետ նոյեմբերին կնքված հրադադարին՝ Իսրայելը Լիբանանի տարածքների վրա հարվածները չի դադարեցրել։
Հինգշաբթի օրը ելույթ ունենալով Բեյրութում՝ Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը հայտարարեց, որ «Հեզբոլա»-ի կողմից ցանկացած միջամտություն Իրան - Իսրայել պատերազմին «շատ, շատ, շատ վատ որոշում» կլինի։