Մատչելիության հղումներ

Իսրայելը երախտապարտ է Թրամփին


Իսրայելը ողջունում է Իրանի դեմ պատերազմին միանալու՝ նախագահ Թրամփի որոշումը։ «Նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները ի ցույց դրեցին իրենց հզորությունը»,-հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Թրամփն «այսօր իր անունը ոսկե տառերով գրեց պատմության գրքերում», - հավելել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը:

Այս հարցում իշխանության հետ համակարծիք է նաև Իսրայելի ընդդիմությունը։ «Դա ճիշտ քայլ էր Իսրայելի և համաշխարհային անվտանգության համար»,-պնդել է Նեթանյահուի կոշտ քննադատ Յաիր Լապիդը:

Ընդդիմադիր գործիչը միաժամանակ նշել է, թե Իսրայելը այժմ պետք է ավարտի պատերազմը Իրանի դեմ, քանի որ արդեն հասել է իր «հիմնական նպատակներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG