Մատչելիության հղումներ

Թրամփի բանագնացի այցից հետո Բելառուսը բանտարկյալների է ազատ արձակել, այդ թվում՝ Տիխանովսկուն ու «Ազատության» նախկին լրագրողին


Բելառուսական բանտից ազատ արձակված Իհար Կարեյն ու Տիխանովսկայայի օգնականը, 21-ը հունիսի, 2025
Բելառուսական բանտից ազատ արձակված Իհար Կարեյն ու Տիխանովսկայայի օգնականը, 21-ը հունիսի, 2025

Բելառուսի իշխանություններն ազատ են արձակել 14 բանտարկյալի, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդ Սերգեյ Տիխանովսկուն և «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Իգոր Կարնեյին:

Քաղբանտարկյալների ազատ արձակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի՝ Բելառուս կատարած այցի ֆոնին։ Մինսկում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Քելլոգի տեղակալը X-ում հայտնել է, որ 14 բանտարկյալներին ազատ արձակելու համաձայնությունը կայացել է Լիտվայի կառավարության աջակցությամբ:

«Ազատության» բելառուսական ծառայության նախկին լրագրող Իգոր Կարնեյը կալանավորվել էր 2023 թվականին՝ դատապարտվելով երեք տարվա ազատազրկման «ծայրահեղականության» մեղադրանքով, որը նա հերքում է:

Ազատ արձակված Տիխանովսկին 2020 թվականին փորձում էր նախագահի թեկնածու առաջադրվել, բայց քվեարկությունից առաջ կալանավորվել էր: Փոխարենը նրա կինը դարձավ ընդդիմության թեկնածուն:

Ընտրություններից հետո, երբ հայտարարվեց Լուկաշենկոյի վիճահարույց հաղթանակի մասին, Բելառուսում բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք դաժանորեն ճնշվեցին՝ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, մի քանիսը սպանվեցին, ընդդիմադիր գործիչների մեծ մասը ստիպված էր հեռանալ երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG