«Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել մեր ժողովրդին թիրախավորող «հանցագործներին» այնքան, մինչև նրանք չդադարեցնեն դա և չվճարեն մեր ազգի դեմ ուղղված իրենց «հանցավոր ագրեսիայի» համար», - X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Նախարարը գրել է նաև, որ կոչ են անում իսրայելցիներին հետևել իրենց տարհանման հրամաններին և խուսափել ռազմական և հետախուզական օբյեկտներին մոտ լինելուց։
Իրանի պետական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Խոնդաբիի շրջանից, որտեղ՝ Արաքում, ծանր ջրային ռեակտոր կա․ տեսանյութում երևում է, որ տեղում հրդեհ է բռնկվել։ Պաշտոնյաները պնդում են, որ ռեակտորն ավելի վաղ տարհանվել է, և ճառագայթման վտանգ չկա։
Ծանր ջուրն օգնում է սառեցնել միջուկային ռեակտորները, միաժամանակ, այն նաև արտադրում է պլուտոնիում, որը կարող է օգտագործվել միջուկային զենք արտադրելու համար:
Իսրայելում Իրանի հարվածների հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 240-ի, նրանցից 4-ը լուրջ վիրավորումներ է ստացել, հաղորդել է Իսրայելի առողջապահության նախարարությունը:
«Ազատություն»-ն ամփոփել է Իսրայել-Իրան հակամարտության վերջին լուրերը: